ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Մարզանք` նյարդային համակարգի համար

«Մարզանք» բառը շատերի մոտ ասոցիացվում է ֆիզիկական վարժությունների հետ, որ կատարվում են առավոտյան: Բայց եթե հաշվի առնենք, որ մարզանքի նպատակն աշխատունակության ու ուշադրության մեծացումն է, նյարդային լարվածությունից ազատվելը, ապա ստացվում է, որ երեկոյան մարզանքն ավելի իրական է:
Շատերի մոտ հենց երեկոյան է զգացվում հոգնածություն, մեջքի ցավեր, իսկ աշխատանքի մասին միտքն էլ չի թողնում կենտրոնանալ կենցաղային խնդիրների վրա: Ահա այս դեպքերում էլ կարող է օգնել հատուկ ընտրված վարժությունների համակարգը, որը պետք է կատարել աշխատանքից հետո, իհարկե, ընթրիքից առաջ:
Ինչպիսի խնդիրներ կարելի է լուծել երեկոյան մարզանքով. առաջին հերթին կարելի է թոթափվել «գայլի ախորժակից», հատկապես նիհարել ցանկացողների համար: Հանգստանում է նյարդային համակարգն, ու ազատվում ես սթրեսային վիճակից: Ազատվում եք այն հոգնածությունից, որ կուտակվել է աշխատավայրում: Շատ լավանում է ողնաշարի վիճակը եւ դադարում են մեջքի ցավերը: Ակտիվանում է ներքին օրգանների աշխատանքը:
Ընդհանրապես յուրաքանչյուրն ինքը պետք է մշակի իր վարժությունների համակարգն, իհարկե, հետեւելով որոշակի խորհուրդների: Առաջին հերթին մարզանք պետք է կատարել դատարկ ստամոքսով: Պետք է վերջացնել ընթրիքից 15-20 րոպե առաջ, իսկ պարապմունքի տեւողությունը պետք է լինի 10 րոպե:
Կարիք չկա ամեն օր զբաղվել երեկոյան մարզանքով, կարելի է անել շաբաթվա մեջ 3 անգամ: Պետք է աշխատել օրգանիզմը շատ չծանրաբեռնել: Իսկ ամենալավ վարժությունը վազքն է, որ համակարգային ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Կարելի է ասել, այն իդեալական մեթոդ է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համար` որպես պրոֆիլակտիկա սրտամկանի համար:
Վազքը պետք է սկսել 5 րոպեից, այնուհետեւ հասցնել 30 րոպեի: Պետք է վազել շաբաթվա մեջ 2-3 անգամ: Դրանից շատի դեպքում օրգանիզմը չի կարող հասցնել վերականգնվել, իսկ քչի դեպքում` կտրուկ նվազում է առողջարար նշանակությունը: Վազքից առաջ պետք է թեթեւ մարզել մկանները, իսկ վազքն սկսել դանդաղ, ապա` արագացնել: Հետո աստիճանաբար էլ դանդաղեցնել, իսկ վազելուց հետո ընդունել ջրային պրոցեդուրաներ: Հավատացեք, այս ամենից հետո բավականին թեթեւ եք մտածում վաղվա օրվա մասին:

ԱՆՆԱ
03.12.2010
Ինձ դուր եկավ




Կարդացեք նաև

Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...


Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով...


«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը...


Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը...


«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...


Հիվանդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ոչ ծանր վիճակում. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ գլխուղեղը սնուցող հիմնական անոթները քրոնիկ խցանված են: Քանի որ այդ դեպքում ներանոթային վիրահատությունները...


Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...


Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...


ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...


Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն